Թուրքիան ուկրաիանական հացահատիկով ռուսական նավն ազատ է արձակել․ Կիևում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Նախօրեին ուշ երեկոյան ուկրաինական հացահատիկով ռուսական բեռնատար նավը դուրս է եկել Թուրքիայի Կարասու նավահանգստից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն, գրում է Unian-ը։

«Արտաքին գործերի նախարարությունը և Ուկրաինայի միջազգային գործընկերները դատապարտում են ՌԴ հանցավոր գործողությունները՝ ուկրաինական տարածքից հացահատիկ գողանալու և օտար երկրներ արտահանելու ուղղությամբ: Հատկապես աղաղակող դեպք էր ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավը, որը փորձում էր գողացված հացահատիկը Բերդյանսկից տեղափոխել թուրքական Կարասու նավահանգիստ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ օպերատիվ միջամտության շնորհիվ այս նավը չի կարողացել բեռնաթափել գողացված ապրանքը և կալանավորվել է։ Թուրքական կողմին նավն ու բեռը ձերբակալելու հարցում է ուղարկվել։

«Միաժամանակ, անտեսելով ուկրաինական կողմի դիմումը, հուլիսի 6-ի երեկոյան նավն ազատ է արձակվել։ Ուկրաինական կողմը խորը հիասթափությամբ է ընդունել այդ տեղեկությունը և դիմում է թուրքական կողմին՝ հետաքննություն անցկացնել ստեղծված իրավիճակի շուրջ ու ներկայացնել սպառիչ պատասխան Ուկրաինայի իշխանության համապատասխան մարմինների դիմումներին, ինչպես նաև բոլոր միջոցներով կանխել ապագայում նման դեպքերը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ Կիևում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ։

Հավելենք, որ օրեր առաջ Անկարայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ Թուրքիայում կալանվել է ուկրաինական հացահատիկով ռուսական նավ։ Թուրքական մամուլում էլ տեղեկություններ հայտնվեցին, որ հետաքննություն է իրականացվում։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ նավի կալանում կամ ձերբակալում չի եղել, և որ թուրքական իշխանությունները ստուգումներ են իրականացնում։

Էմմա Չոբանյան