Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններում «հատուկ առաջընթաց չկա»

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում հատուկ առաջընթաց չկա, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում հատուկ առաջընթաց կա։ Այնուամենայնիվ, կան որոշակի մեսիջներ, գնում են քննարկումներ։ Մեկ տարի շարունակ չի եղել մեր խաղաղության կոչին պատասխան»,- հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան, փաստացի, այս հարցում շարունակում է առաջ տանել ադրբեջանական կեղծ թեզերը։ Հայաստանը մշտապես է հանդես եկել խաղաղության օրակարգի օգտին, բացի այդ՝ Բաքվի ներկայացրած առաջարկներին Երևանը մի քանի օր անց պատասխանել է սեփական առաջարկներով։ Դրանք «չնկատելու է տալիս ադրբեջանական կողմը»՝ երբեմն հայտարարելով, որ Հայաստանը չի արձագանքել Բաքվի առաջարկներին, նաև նշում, որ բացառապես Ադրբեջանի պահանջները պիտի հաշվի առնվեն բանակցություններում։

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին՝ Բայրամովն ասել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։

«Դելիմիտացիայի գործընթացը ժամանակ է պահանջում և հաշվի առնելով մեր հարաբերությունների պատմությունը՝ հեշտ չի լինելու։ Սակայն գործընթացի մեկնարկն արդեն իսկ լավ քայլ է»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ «գործընթացը պետք է տեղի ունենա քաղաքակիրթ ու խաղաղ ձևով՝ միջազգային իրավունքի հիման վրա»։

Էմմա Չոբանյան