Ամեն քայլափոխի խաղերի թաքնված գովազդ է, մարտահրավե՞ր են նետում. վարչապետի խիստ նկատողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ես կառավարության նիստում արդեն քանի անգամ է ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն հանրապետությունում, բայց ուր գնում ես, խաղադրույքի թաքնված գովազդ է»,- կառավարության նիստում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էդ մարդիկ մեզ մարտահրավե՞ր են նետում, սա ի՞նչ է նշանակում։ Ընդունեք օրենքը, եթե պետք է, կոնկրետ բառերով, օրենքում նշեք, որ կոնկրետ բառերն արգելվում է գովազդել։ Եվ եթե այդ ընկերություններն այդպիսի վերաբերմունք ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականության նլատմամբ, ուրեմն թող իրենք էլ զգան մեր հակադարձ վերաբերմունքը։ Այսինքն՝ օրենքն ընդունում ենք, առնետի միջանցք են գտնում, այդ միջանցքով գնում են, ամբողջ հանրապետությունը հեղեղում։

Ես ինչքա՞ն պետք է այս թեմային անդրադառնամ, սա որերո՞րդ անգամ է, ես կառավարության նիստում այս մասին խոսում եմ։ Խոսքը վերաբերում է ՏԿԵ նախարարությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, բա դուք չեք անցնո՞ւմ էդ փողոցներով, չեք տեսնո՞ւմ։

Այսինքն՝ վարչապետը կառավարության նիստում ասում է, որ մեր քաղաքականությունն սա է, դուք այդ ճանապարհներով չեք անցնո՞ւմ, թե՞ ձեր զեկույցն այն է, որ քանի որ օրենքի վեցերորդ տողի չորրորդ ստորակետից հետո երկու հատ գծիկ կա դրված, օրենսդրական պրոբլեմ կա։ Հո առնետուղիներով չենք այս երկրում առաջնորդվելու։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, որ վարչապետը պետք է գնա անձամբ առնչվի թեմայի հետ, հետո գրի, ու ոչ մի ռեակցիա»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: