Արմեն Խաչատրյանն ընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև նոյեմբերի 30-ը պաշտպանության և անվտանգության  հարցերի հանձնաժողովը գումարել է 14 նիստ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու օրակարգով: Ամեն նիստից առաջ ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահին են ուղարկել իրենց միակ թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նոյեմբերի 30-ից հետո ընդդիմադիրները թեկնածու չեն առաջադրել, բայց հանդես են եկել հայտարարությամբ, որն իրավական հիմք չի կարող հանդիսանալ, որ «այսուհետև գրություն չենք ուղարկելու և տեղակալի պաշտոնում միակ թեկնածուն Արթուր Ղազինյանն է»»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, թե քանի որ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել, այդ իրավունքն անցել է իշխող խմբակցությանը:

«Քանի որ ընդդիմության դաշտը զբաղեցնող պատգամավորները լքել են մեր աշխատավայրը և իրենց վերապահված լիազորություններին տեր չեն կանգնում, իշխող խմբակցությունը ներկայացրել է առաջարկ և ուղարկել հանձնաժողովին՝ առաջադրելով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արմեն Խաչատրյանի թեկնածությունը»,- նշեց Քոչարյանը:

Արմեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: