ԳՇ պետը՝ պաշտպանության առաջին փոխնախարար․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.07.2022 | 17:00Պաշտպանության նախարարության առաջարկած նախագծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
«Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 55 կողմ ձայներով: