Վիրտուալ տների մասի՞ն է, էն որ կուտակել եք, բայց չեք կատարել ձեր պարտավորությունները․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և ղեկավարման օղակը դարձնել վերից վար»,- այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Շատերը խոսում են այն մասին, որ փորձ է արվում ԶՈՒ-ն ենթարկել նախարարին: Նախ՝ ԶՈՒ-ն ենթարկվում է նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: Այո՛, ԶՈՒ-ն պետք է ենթարկվի պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին: Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»,- ասաց Պապիկյանը:
Նախարարն անդրադարձավ նաև խորհրդարաական ընդդիմության՝ ԱԺ-ում քննարկմանը ներկա լինելու անհրաժեշտությանը:

«Պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները գային այստեղ՝ քննարկումներ, առաջարկներ անելու: Նրանց քաղաքական օրակարգը, վստահ եմ, ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ ՀՀ իշխանություններին ձախողման հանգեցնելը»,- նշեց Պապիկյանը:

«Ասում են, թե նախկինում էլ են բնակարաններ տվել սպաներին: Այդ ո՞ր բնակարանների մասի՞ն է, վիրտուալ տների մասի՞ն է, էն որ կուտակել եք, բայց չեք կատարել ձեր պարտավորությունները»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը՝ անդրադառնալով քննադատությանը, թե նախաձեռնությունը նոր չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: