Ընդդիմության միակ օրակարգը ԱԺ-ից գլխիկոր փախնելն է․ Ռուբինյանը՝ ընդդիմության «փնտրտուքի» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

«Կարող է թվալ, թե ընդդիմության մեր այս փնտրտուքը ժամանակավրեպ է, բայց իրականում սա շատ կարևոր է»,- ԱԺ արտահերթ նիստում այս մասին նշեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով ընդդիմության գործելաոճին և նիստերից բացակայություններին, Ռուբինյանը նշեց. «Այս գումարման ԱԺ-ի մեկնարկից ի վեր ցանկացած թեմայով նախագծի քննարկման ժամանակ, որը չի վերաբերել պաշտպանությանը կամ անվտանգությանը, մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք դեռ այս շենքի շրջանակներում գոյություն ունեին, ասում էին՝ ժամանա՞կ եք գտել այս թեման քննարկելու, այս նախագիծը քննարկելու: Հետո նրանք գնացին, չեկան:

Բայց այսօր քննարկեցինք երկու կարևորագույն նախագիծ՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Եվ մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն: Երբ նրանց հարցնում են՝ վերադառնալո՞ւ են ԱԺ, նրանք ասում են՝ վերադառնալու ենք մեր օրակարգով: Լավ, ո՞րն է իրենց օրակարգը:

Ես կարծում եմ՝ նրանց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերին նրանց հանրային ակտիվությամբ: Իսկ նրանց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով՝ հրաժարականներ իրենց պաշտոններից այստեղ, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատներ վայր դնելը:

Հետևաբար կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը ԱԺ-ից գլխիկոր փախչելն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: