ՆԱՏՕ-ն կավելացնի Վրաստանում զորավարժանքների հաճախականությունը

Լուրեր

19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
Բոլորը

Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վինիկովի խոսքով, ՆԱՏՕ-ն Վրաստանում կավելացնի զորավարժությունների հաճախականությունը. գրում է aliq.ge-ն։

Վինիկովը նշել է, որ Մադրիդում դաշնակիցները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում աջակցել են Վրաստանին անհատականորեն հարմարեցված աջակցության միջոցառումների փաթեթին, որն արտահայտում է ՆԱՏՕ-ի ընդգծված քաղաքական աջակցությունը Վրաստանին։

Ավելի պարզորոշ՝ նրանք աջակցություն են հայտնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նաև վերահաստատում են ՆԱՏՕ-ի հավատարմությունը Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը` Վրաստանի վերջնական անդամակցության վերաբերյալ։

«Դաշնակիցներն աջակցեցին մի շարք միջոցառումների, մենք դրանք անվանում ենք Վրաստանին ուղղված անհատական ​​աջակցության միջոցառումներ. Վրաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից մեկն է, որն առավել անմիջականորեն տուժում է արտաքին սպառնալիքներից և անվտանգության միջավայրին միջամտությունից, ինչը կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ»,- ասել է Վինիկովը։

Ըստ Վինիկովի՝ այս ռազմավարական հայեցակարգը նաև վերահաստատում է ՆԱՏՕ-ի հավատարմությունը բաց դռների քաղաքականությանը և Բուխարեստի գագաթնաժողովին ու հետագա գագաթնաժողովներում ընդունված որոշումներին.

«Միջոցառումները ներառում են և՛ քաղաքական, և՛ գործնական աջակցություն Վրաստանին՝ անհատական ​​հարմարեցված փաթեթով: Այս նոր փաթեթը կոչված է օգնելու Վրաստանին` բարելավել իր կարողությունները, նաև ուժեղացնել իր ճկունությունը, այդ թվում՝ ավելացնելով Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կիբեր վարժանքներին, ամրացնելով անվտանգ հաղորդակցությունները և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը»:

Վինիկովը հավելել է, որ կշարունակեն աշխատել ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթի վրա, որը մնում է ՆԱՏՕ-ի գործնական օգնության հիմնական շրջանակը, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդային պաշտպանությունը, հետախուզությունը, ճգնաժամային կառավարումը և կիբեր պաշտպանությունը:

«Մենք նաև մտածում ենք փաթեթում մի քանի նոր աշխատանքային տարածքներ ավելացնելու մասին։ Կմեծացնենք վարժությունների հաճախականությունը և կփորձենք դրանք անցկացնել 2 տարին մեկ անգամ` 3-ի փոխարեն։ Կփորձենք նաև ավելի շատ համագործակցության եզրեր գտնել այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության հետ՝ Վրաստանին օգնելու համար։ Առաջիկա ամիսներին մենք Վրաստանի հետ կաշխատենք Մադրիդում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ»,- եզրափակել է Վինիկովը։