Արցախում ՀԷԿ-ի տնօրենը խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր

Լուրեր

26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
Բոլորը

Արցախի դատախազությունից հայտնում են, որ ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Արցախի քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում «ՀԷԿ»-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116.029.500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է հիշյալ չափով գույքային վնաս:

«Ընկերության տնօրեն Լ.Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար:

Վերջինս կամավոր պետական բյուջե է վճարել պատճառված վնասից 26.000.000 դրամ գումար:

20.06.2022 թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասված է հաղորդագրությունում։