Թուրքական ընկերությունը Ադրբեջանի ՊՆ-ի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի դատարան

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Թուրքական տեքստիլ ընկերություններից մեկը Ստամբուլի դատարան հայց է ներկայացրել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության դեմ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ԶԼՄ-ին։

Ընկերությունը պնդում է, որ Ադրբեջանի ՊՆ-ից չի կարողացել ստանալ վաճառած կտորի գումարը, որը կազմում է 157,000 դոլար։

Նշվում է, որ Ստամբուլի 7-րդ առևտրային առաջին ատյանի դատարանում առկա պարտքի վերաբերյալ հայցի կողմերն են Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Tic. AŞ-ը և Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ հայցի առիթ հանդիսացող հարցը կապված է 2015 թվականի պայմանագրի հետ, որով Öztek Tekstil-ը 2017 թվականից Պաշտպանության նախարարությանը զինվորական համազգեստի կտոր է մատակարարում, սակայն վաճառված ապրանքի համար ոչ մի գումար չի վճարել։

Այն բանից հետո, երբ պարտքի վճարման բանակցությունները արդյունք չեն տվել, թուրքական ընկերությունը դիմել է դատարան, որը հայցն ընդունել է մի քանի օր առաջ։ Սակայն քանի որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ, դատական ​​նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի կեսերը։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Öztek Holding-ը, որը պատկանում է Ահմեդ Շևքի Օզթեքին, գրեթե 50 տարի աշխատում է Թուրքիայի տեքստիլ ոլորտում և արտադրում է ռազմական նշանակության արտադրանք՝ ապահովելով Թուրքիայի զինված ուժերի քողարկման միջոցների կարիքների մոտ 60 տոկոսը։

Էմմա Չոբանյան