Կբռնագանձվե՞ն Գագիկ Բեգլարյանի շքեղ առանձնատունն ու 30-ից ավելի բնակարանները. նա մեղադրվում է ապօրինի հարստանալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 22:23
Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios
23.03.2026 | 22:09
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.03.2026 | 21:54
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23.03.2026 | 21:40
Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել
23.03.2026 | 21:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 21:15
ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico
23.03.2026 | 21:04
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով
23.03.2026 | 20:51
Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով
23.03.2026 | 20:44
Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը
23.03.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 20:29
Փաշինյանը գոռաց, մատ թափ տվեց, ապա հերքեց ու ներողություն խնդրեց․ արցախցի կինը չի ընդունի վարչապետի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 20:24
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չստեղծել
23.03.2026 | 20:08
ԱՄՆ զորքերի կուտակումը բարձրացնում է Հորմուզի նեղուցի համար մարտի հավանականությունը՝ մինչ Մոջթաբա Խամենեին «վիրավոր է և մեկուսացված». WP
23.03.2026 | 19:55
Երևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը. լուսավորությունը 1 ժամով կանջատվի
23.03.2026 | 19:42
Իրանը հրթիռի վրա փակցրել է պատերազմին դեմ հանդես եկող Իսպանիայի վարչապետի լուսանկարը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքի անդամները երեք տասնյակից ավելի բնակարաններ, առանձնատներ և այլ շինություններ ունեն Երևանում ու Ծաղկաձորում։ Ընդ որում, միայն Հյուսիսային պողոտայում Բեգլարյաններն ունեն 11 բնակարան և շինություն. մնացած գույքերի մեծ մասը ևս մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում է։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը

Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ-ական այն պաշտոնյաներից է եղել, որը պաշտոնավորման տարիներին Մոնումենտի բարձունքում շքեղ առանձնատուն է ձեռք բերել: Այն հսկայական տարածք է զբաղեցնում։ Առանձնատնից զատ՝ կան այլ շինություններ ևս, ինչպես նաև լողավազան։

Այժմ Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Բեգլարյաններին պատկանող բնակարաններն ու շքեղ առանձնատունը հօգուտ պետության բռնագանձելու հայցով։ Ընդհանուր առմամբ՝ Դատախազությունը Բեգլարյաններից 16,8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմում է ներկայացրել դատարան, որն արդեն վարույթ է ընդունվել։

Ինչպե՞ս է հնարավոր նախ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, ապա քաղաքապետի, իսկ հետո նախարարի կատարած աշխատանքի դիմաց ստացած մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով այսպիսի ահռելի անշարժ գույք ձեռք բերել։

ԹԻՀԿ իրավախորհրդատու Հայկ Մարտիրոսյանը նշում է՝ առանց կոռուպցիոն սխեմաների հնարավոր չէ այսպիսի ունեցվածքի տեր դառնալ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ հիշում է նախկին վարչակարգի տարիներին Բեգլարյանին թույլատրված ամենաթողությունը։

Գլխավոր դատախազությունն արդեն 10 հայց է ներկայացրել դատարան, որոնցով պահանջում է բռնագանձել նախորդ իշխանության ներկայացուցիչների ձեռք բերած ենթադրյալ անշարժ գույքերը։ Առայժմ որևէ մեկից հօգուտ պետության ոչինչ չի փոխանցվել։ Իրատեսակա՞ն  է, որ Գագիկ Բեգլարյանն իր ունեցվածքից ինչ-որ մաս կփոխանցի պետությանը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հույս ունի, որ Գագիկ Բեգլարյանն ու մյուս ենթադրյալ ապօրինի գույքերի սեփականատերերը Հովիկ Աբրահամյանի օրինակով իրենց դղյակներն անարգել չեն վաճառի ու ազատվի պատասխանատվությունից։

Սերժ Սարգսյանի ձեռամբ 2016-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված Բեգլարյանը, եթե հայրենակիցներին, մեղադրող կողմին ու դատարանին չկարողանա ապացուցել, որ իր գույքերն օրինական ճանապարհով են ձեռք բերված, ապա դրանք կբռնագանձվեն։ Ի դեպ, Գագիկ Բեգլարյանն իր կատարած աշխատանքի համար, ընդհանուր առմամբ, 8 մեդալի է արժանացել։

Չնայած մեծ թվով խնդրահարույց գործարքների առկայությանը և նրա նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Բեգլարյանն ընդամենը մեկ օր է ազատազրկվել։ Մեկ տարի հետախուզման մեծ գտնվող Գագիկ Բեգլարյանին իրավապահներն ազատ արձակեցին 50 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար եղած տարիներին 230 մլն դրամ արժողությամբ մանկապարտեզի շենքը յուրացնելու համար։

Հեղափոխությունից հետո՝ չորս տարիների ընթացքում, Գագիկ Բեգլարյանը որպես պատճառված վնաս պետությանը փոխանցել է ընդամենը 210 մլն դրամ։

ԹԻՀԿ իրավախորհրդատու Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ թալանվածը հետ վերադարձնելու գործընթացը ձգձգվում է տարբեր պատճառներով, որոնց թվում է նաև հակակոռուպցիոն դատարանների բացակայությունը, որոնց դատավորները, ի դեպ, մի քանի օր առաջ ընտրվեցին։

Գագիկ Բեգլարյանից իրեն վերագրվող չարաշահումների մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ Factor TV-ի զանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան