ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտկենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ս.թ. հունիսի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Սարգիս Աղասու Աղայանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Սարգիս Աղայանը ծնվել է 1986թ-ին, Գյումրի քաղաքում: 2003-2007թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնում՝ ստանալով բակալավրի որակավորում, 2007-2009թթ-ին շարունակել է կրթությունը նույն բաժնում՝ ստանալով մագիստրոսի որակավորում: 2009-2012թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ասպիրանտ, 2012թ-ին ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007-2008թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ, 2008-2009թթ-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանում՝ որպես ավագ լաբորանտ, 2010-2012թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ, 2012-2017թթ-ին՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, 2012-2022թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես գիտաշխատող, 2017-2022թթ-ին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտում եղել է Մոլեկուլային մակաբուծաբանության հետազոտական խմբի ղեկավարը, 2022-ից ինստիտուտի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի ղեկավարն է: Միաժամանակ, 2022թ-ի հունվարից համատեղությամբ աշխատում է Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես առաջատար գիտաշխատող։

2004-2006թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի «Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր և նախագահ, 2016-2017թթ-ին՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ, 2013-2017թթ-ին՝ «Էկոտուր» ՍՊԸ-ի համահիմնադիր և տնօրեն, 2009-2017թթ-ին՝ «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի փոխնախագահ, 2017-ից նույն ՀԿ-ի նախագահն է, 2019թ-ից՝ «ԷյԱր Թրեյլս» ՍՊԸ-ի համահիմնադիր, 2020-2022թթ-ին՝ «ԷյԱյՓի Թեք» ՍՊԸ-ի համահիմնադիր և տնօրեն, 2022թ-ից՝ ընկերության ֆինանսական համակարգող: 2022թ-ից հանդիսանում է «ԷյԱր Թրիփ» ՓԲԸ-ի հիմնադիր և տնօրեն։

2016թ-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ բնապահպան, 2017թ-ին արժանացել է ՀՀ նախագահի կողմից շնորհակալագրի՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» զարգացման համար, 2020թ-ին ստացել է ՀՀ նախագահի մրցանակ (ներկայում՝ Պողոսյան մրցանակ) բնական գիտությունների զարգացման ոլորտում: Սարգիս Աղայանը մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտահետազոտական և հանրային ծրագրերի իրականացմանը: Նա տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, պորտուգալերեն լեզուներին:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի զարգացման իր տեսլականը՝ Սարգիս Աղայանն ասաց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնասյուներն են մասնակցային կառավարումը, արդյունավետ աշխատանքը և առողջ մրցակցությունը, համագործակցությունն ու մարդկային ռեսուրսները:

«Մեր երկարաժամկետ՝ 10-15 տարվա նպատակները հետևյալն են. կենտրոնն իր ցուցանիշներով դառնա Հայաստանի արդյունավետ 5 գիտական կենտրոններից մեկը, բազային ֆինանսավորումը կազմի կենտրոնի ընդհանուր ֆինանսական շրջանառության 20%-ը, ծավալվի առնվազն երկու ինքնաբավ գիտական ձեռնարկատիրական գործունեություն, իրականացվի կրթական գործունեություն: Վստահեցնում եմ, որ այս ամենին հասնելու համար կաշխատեմ իրականացնել բոլոր քայլերը պատվով և պատասխանատվությամբ», – ասաց Սարգիս Աղայանը»,- ասված է հաղորդագրությունում։