Էրդողանը հավանական է համարում Սիրիայում թուրքական նոր ռազմական գործողության հանկարծակի մեկնարկը

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Թուրքիան աշխատում է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության անցկացման ուղղությամբ, ամեն ինչ կարող է հանկարծակի տեղի ունենալ։ Այս մասին  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Ես այդ թեմայով հայտարարություն ունեմ։ Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ։ Պետք չէ շտապել։ Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ հենց հիմա։ Գիտեք, որ մենք ունենք գործեր Իրաքի հյուսիսում՝ մի կողմից, մյուս կողմից՝ Աֆրինում՝ Սիրիայի հյուսիսում և այդպես շարունակ։ Եթե մենք մի փոքր համբերություն ցուցաբերենք, հուսով եմ, որ ամենահզոր կերպով գործողություններ կիրականացնենք, երբ ժամանակը գա»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որի ընթացքում քննարկվել է նաև Սիրիայում կայունության պահպանման անհրաժեշտությունը։

Ավելի վաղ էլ Վաշինգտոնն ու Մոսկվան տարբեր հայտարարություններով դեմ են արտահայտվել Թուրքիայի կողմից Սիրիայում նոր գործողություն իրականացնելուն։

Էմմա Չոբանյան