Էրդողանը հայտնել է, որ Շվեդիան մինչ այժմ Թուրքիայի «պահանջած 73-ից 3-4 ահաբեկչի» է արտահանձնել

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

Անկարան Հելսինկիից և Ստոկհոլմից կոնկրետ գործողություններ է ակնկալում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իրեն ուղեկցած լրագրողներին տված հարցազրույցում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի հավաստիացումները, իհարկե, կարևոր են, սակայն գլխավորն իրական գործողություններն են։ Թուրքիան բազմիցս բախվել է երկակի չափանիշների ահաբեկչության դեմ պայքարում և կգործի համապատասխանաբար»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Շվեդիան արդեն արտահանձնել է «3-4 ահաբեկչի» ։

«Շվեդիան 73 ահաբեկչից, որոնց արտահանձումը մենք պահանջել ենք, 3-4-ին է արտահանձնել, բայց դա բավարար չէ»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Արդարադատության, Արտաքին գործերի նախարարությունները և հատուկ ծառայությունները ուշադիր հետևելու են այդ գործընթացին։

Թուրքիայի նախագահը նաև սպառնացել է Շվեդիային ու Ֆինլանդիային։

«Ամեն ինչ կախված է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետագա գործողություններից։ Եթե ​​նրանք սխալ քայլեր ձեռնարկեն, ապա Թուրքիան իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, և մենք կգործենք»,- ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան