Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմին նախապատրաստվել է առնվազն մեկ տարի․ Շոլց

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմին նախապատրաստվել է առնվազն մեկ տարի՝ նախքան այն հրահրելը, և կանխատեսել, որ նա, ամենայն հավանականությամբ, կկարողանա «երկար ժամանակ» շարունակել ձգձգված հարձակումը։ Շոլցն այս մեկնաբանություններն արել է CBS News-ի «Face the Nation»-ի մոդերատոր և արտաքին հարաբերությունների գլխավոր թղթակից Մարգարեթ Բրենանին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ տված հարցազրույցում։

Ուկրաինայի դեմ պատերազմը ձգվում է ավելի քան չորս ամիս, և Ռուսաստանն օգտագործում է իր կրակային ուժը՝ նոր ձեռքբերումներ ունենալու համար: Ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ Ռուսաստանը ներկայում տիրապետում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ին, հիմնականում՝ երկրի արևելքում:

Պատասխանելով հարցին, թե ե՞րբ կսպառվի պատերազմը շարունակելու Ռուսաստանի հնարավորությունը՝ ֆինանսական միջոցներն ու զենքը, Շոլցն ասել է, որ ոչ ոք իրականում չգիտի, սակայն Պուտինի երկար նախապատրաստվելը նշանակում է, որ նա պատրաստվել է շարունակական պատերազմի:

«Նա շատ մեծ երկրի ղեկավար է, որտեղ ապրում են շատ մարդիկ, շատ միջոցներով, և նա մղում է այս դաժան պատերազմը, նա դրան պատրաստվել է շատ երկար։ Կարծում եմ՝ այս պատերազմը մղելու որոշումը կայացվել է դրա մեկնարկից մեկ տարի առաջ կամ միգուցե դրանից էլ առաջ, քանի որ նա նախապատրաստվել է։ Եվ այսպես, նա ի վիճակի կլինի շարունակել պատերազմը դեռ երկար ժամանակ»,- ասել է Շոլցը։

Տաթև Ֆռանգյան