Շվեդիան պնդում է, որ Թուրքիայի պահանջած անձանց արտահանձնման որոշումները կայացնելու են անկախ դատարանները

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Շվեդիան պնդում է, որ ցանկացած որոշում՝ կապված ենթադրյալ քուրդ զինյալների կամ ռազմական հեղաշրջման կազմակերպիչների՝ Թուրքիային արտահանձնման որոշումները կայացնելու են անկախ դատարանները, գրում է AFP-ն։

«Շվեդիայում շվեդական օրենսդրությունը կիրառվում է անկախ դատարանների կողմից: Շվեդիայի քաղաքացիները չեն արտահանձնվում: Ոչ շվեդ քաղաքացիները կարող են արտահանձնվել այլ երկրների խնդրանքով, բայց միայն այն դեպքում, եթե դա համատեղելի է շվեդական օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի հետ»,- լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ասել է Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը։

Հավելենք, որ  Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նախօրեին հայտարարել էր, որ Անկարան Շվեդիայից և Ֆինլանդիայից սպասում է 33 անձի՝ «ահաբեկչության մեկ կասկածվող քրդերի և գյուլենականների արտահանձնմանը», որոնց հարցով վաղուց է դիմել այդ երկրներին։

Իր հայտարարության մեջ Յոհանսոնը պնդում է, որ Շվեդիայի Գերագույն դատարանն է, որը «կատարում է այդ քննությունը և ունի վետոյի իրավունք»։

«Այդ համակարգը դեռ գործում է: Համաձայնագրում հստակ նշված է, որ մենք հետևում ենք արտահանձնման մասին եվրոպական կոնվենցիային, որը Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան ստորագրել են»,- ասել է պաշտոնյան։

Հավելենք, որ Թուրքիան հրաժարվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով իր առարկություններից։ Երեք երկրների միջև համապատասխան հուշագիր է ստորագրվել։

Էմմա Չոբանյան