ԵԱՀԿ-ն քայլեր է նախաձեռնել՝ փակելու ծրագրի համակարգողի գրասենյակը Ուկրաինայում

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

ԵԱՀԿ-ն քայլեր է նախաձեռնել՝ փակելու դիտորդական ծրագրի համակարգողի գրասենյակը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել են կազմակերպության գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը։

«Ցավոք, չնայած մասնակից երկրների ճնշող աջակցությանը՝ կոնսենսուս ձեռք չբերվեց մանդատի երկարաձգման հարցում՝ շարունակելու այն կարևոր աշխատանքը, որը ծրագրի համակարգողը կատարում է արդեն 23 տարի՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմամբ»,- ասել է Ռաուն, որի խոսքերն է մեջբերում ԵԱՀԿ կայքը։

ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը սկսել է աշխատել Ուկրաինայում 2014 թվականից։ Առաքելության ներկայիս մանդատը մարտի վերջին չերկարաձգվեց՝ պայմանավորված Ռուսաստանի դիրքորոշմամբ, որը հրաժարվեց աջակցել կոնսենսուսային որոշմանը։

Մարտի սկզբին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց Ուկրաինայից գրեթե 500 դիտորդների տարհանման մասին՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո:

Տաթև Ֆռանգյան