Տոյվո Կլաարը ողջունել է Վրաստանում անցկացված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ աջակցությամբ ավելի քան 40 հայ ու ադրբեջանցի փորձագետներ են հանդիպել կլոր սեղանի շուրջ Վրաստանի Կախեթի քաղաքում՝ հունիսի 29-30-ը։

ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործընկերների հետ նրանք քննարկել են ապագա խաղաղ Հարավային Կովկասի հնարավոր սցենարները: Քննարկումները վերաբերվել են տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման և մշակութային քաղաքականության ոլորտներում սցենարներին, գնահատվել են ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակության և արտաքին դերակատարների կողմից հնարավոր քայլերը՝ բարելավել հայերի և ադրբեջանցիների միջև երկարատև խաղաղության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների կենսունակ լուծումների հեռանկարները:

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաստատել է կայուն խաղաղությանն ուղղված ԵՄ-ի շարունակական հանձնառությունը։ Նա ողջունել է փորձագետների վճռականությունը՝ շարունակելու իրենց ջանքերը երկխոսության, վստահության ձևավորման և նարատիվների դեմ պայքարելու համար, որոնք բացառում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ու բարգավաճ ապագան։

Էմմա Չոբանյան