Իմ ուսը հենման կետ է եղել տաղանդավոր աղջկա համար. սա իմ փոքր «կապրիզն է». դատախազի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

«Տիկի՛ն Վարդապետյան, հավանականությունը շատ մեծ է, որ կընտրվեք գլխավոր դատախազ: Որպես առաջին կին դատախազ պետք է պատրաստ լինեք նրան, որ հաճախ կշեշտեն նաև Ձեր սեռը: Կարծում եմ՝ Դուք դա կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանն ի նպաստ պետք է օգտագործեք»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Պատգամավորը նաև նկատեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության առումով օրենսդրական բացեր կան և հետաքրքվեց, թե դատախազն ինչ դեր կարող է ունենալ այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու առումով:

Աննա Վարդապետյանը վստահեցրեց, որ երբ սկսել է աշխատել և կադրային քաղաքականություն վարելու հնարավորություն է ունեցել, իր ուսը միշտ հենման կետ է եղել տաղանդավոր աղջկա համար. «Սա իմ փոքր «կապրիզն է», որը ես ինձ թույլ եմ տալիս, իհարկե, ոչ ի հաշիվ պրոֆեսիոնալիզմի»:

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, գլխավոր դատախազի թեկնածուն նշեց. «Անհրաժեշտ է մտածել գլխով, բայց սրտին մոտիկ ընդունել. ընտանեկան բռնությունն այնքան զգայուն հարց է, որ միայն սրտացավ վերաբերմունքով ու հետևողականությամբ կարող ես խնդիրը լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում: