Ստացել եմ հանձնարարություն՝ «սևազգեստ մայրերի» խնդիրներով 8 գործ ուսումնասիրել․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը:

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն ԱԺ-ում իր ելույթում խոսեց մինչդատական վարույթում առկա խնդիրների մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ իրապես կան խնդիրներ և դատական համակարգի խնդիրներին և հետաքրքրեց, թե ընտրվելու դեպքում ինչպես է պատրաստվում խուսափել այդ խնդիրներից, ինչ լուծման ուղիներ է տեսնում:

«Իմ բարձրաձայնած յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ ես ունեմ լուծման մեխանիզմներ, միշտ չէ, որ դրանք բացառապես օրենսդրական են կամ իրավական, շատ հաճախ դրանք կազմակերպական են, գործնական են և շատ հաճախ դա ուղղակի տեսանկյունի փոփոխությունն է»,- նշեց Վարդապետյանը:

Վարդապետյանը նաև նշեց, որ ստացել է հանձնարարություն՝ «սևազգեստ մայրերի» խնդիրներով 8 գործ ուսումնասիրել, և դրանցից 4-ի ուսումնասիրությունն իրեն հույս է ներշնչել, որ անգամ 15 տարի վաղեմության գործով այսօր հնարավոր է արձանագրել, որ ունեցել ենք նախաքննության բացթողում կամ ունեցել ենք օբյեկտիվորեն անհնար բացահայտվող գործ. «Բայց այդ հարցը կունենա պատասխան, և չի լինի վերք, որը տարիներ շարունակ արնահոսում է, և չի լինի արդարադատություն, ոը մենք չենք իրականացրել, գործն ուղարկել ենք Ստրասբուրգ, հույս ունենալով որ այնտեղից ինչ որ բան կգա»:

Մանրամասները՝ տեսանյութում: