ՌԴ-ի ձեռքին է Լաչինը, ո՞նց է ՀՀ-ն հանձնում․ դուրս կգան այնտեղից, երբ ՀՀ-ն կառուցի իր ճանապարհը․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում մեղադրեց Ադրբեջանին, որ ձգտում է ՀՀ-ն պահել շրջափակման մեջ, որ Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ուզում ձևավորել, այդ պատճառով էլ հրաժարվում է գնալ քննարկման՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու համար։ Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի կնքման հարցում, օրինակ՝ չեղարկել է ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի հանդիպումը, չեղարկել է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը, չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին։ Ինչպե՞ս կարող է բանակցության ձախողումը բերել պատերազմի, որտե՞ղ է տրամաբանությունը։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հարցազրույցում շեշտում է՝ ՀՀ-ի դեմ օգտագործված որևէ ագրեսիա չի կարող լեգիտիմ լինել, ինչպես լեգիտիմ չէր 44-օրյա պատերազմը։

«Վարչապետի խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը միջազգային հանրությանն ուզում է ներկայանալ կառուցողական դիրքերից, որ առաջարկել է խաղաղության պայմանագիր՝ միջազգայնորեն ընդունված 5 սկզբունքի հիմքով, բայց տեսեք՝ Հայաստանն է, որ չի ցանկանում խաղաղությունը, և սկսում են թվարկել ստեր, թե, իբր, ՀՀ-ն չի անում մի շարք բաներ, և ձևակերպում՝ դե՛, մեզ ի՞նչ է մնում, քան դա ուժով անելն է։ Ադրբեջանի ուղերձն է, որ, իբր, իրենք շատ կառուցողական են, ՀՀ-ն չի ուզում ամեն ինչ լավ լինի, և մեզ չմեղադրեք, եթե ամեն ինչ վատ լինի։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած սադրանք, որ կանի ապագայում, փորձում է հիմնավորել իր այսօրվա փաստարկներով, որ հիշո՞ւմ եք՝ մենք ասում էինք, ՀՀ-ն չուզեցավ խաղաղության համաձայնագիր կնքել, մինդեռ Ադրբեջանն է հրաժարվում ստորագրել կոմունիկացիաների վերաբերյալ առաջարկները, չի բացում ճանապարհները, խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարին չեն արձագանքել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նիկոլ Փաշինյանը, երեկ խոսելով Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարության մասին, թե Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պիտի գործեն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Լաչինի միջանցքը, հիշեցրեց՝ նախկինում էլ ասել է՝ դա հայկական կողմի համար անընդունելի է։ Փաշինյանը շեշտեց՝ եռակողմ հայտարարության մեջ հստակ է, որ այնտեղ կա մեկ միջանցքի հիշատակում՝ Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած՝ երեք տարում, այսինքն՝ այսօրվանից սկսած մեկ տարի անց տեղի կունենա ՀՀ-ն և ԼՂ-ն կապող Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն։ Վարչապետն ասաց՝ այն արագընթաց ճանապարհ կլինի, քննարկում է տարվում ՌԴ-ի հետ։ Գաղտնիք չէ, որ ՀՀ-ից ԼՂ կան կոմունիկացիոն գծեր՝ գազի, էլեկտրաէներգիայի։ Քաղաքական մեկնաբաններից մեկն այսօր այս հարցը բարձրացրեց Factor TV-ի հարցազրույցում՝ արդյո՞ք այդ գծերը ևս նոր ճանապարհով կանցնեն, որովհետև տեսանք՝ Ադրբեջանը պայթեցրեց գազատարը և գազը փակեց ԼՂ-ի համար։ Եվ կա գնահատական, որ մի քանի տարուց էլ կփակի գազատարն ու շանտաժով ՀՀ-ից կպահանջի ինչ-որ բաներ, օրինակ՝ որպեսզի ԼՂ-ն իրենից գազ ու հոսանք ստանա, և ճգնաժամ առաջացնելով՝ հարկադրանքի կգնա։

Պատասխանելով այս մասին հարցին՝ Էդմոն Մարուքյանը ասաց․ «Ես հարցին հարցով պատասխանեմ՝ ինչո՞ւ հիմա չի պայթեցնում Լաչինով անցնող գազատարը, ինչո՞ւ երկու տարի չեն պայթեցրել Լաչինի միջանցքով անցնող, որովհետև ռուս խաղաղապահների հսկողության տակ է։ Ինչո՞ւ կարող են պայթեցնել, եթե շարունակի մնալ ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Կարո՞ղ է մեկը դա ասել։ Վերջին հաշվով՝ որևէ մեկը դեռ չգիտի և չի կարող վերջնական ասել, երբ ռուս խաղաղապահները դուրս գան Լաչինի միջանցքից և տեղակայվեն նոր միջանցքում, այնտեղ ռուս խաղաղապահներն ունենալո՞ւ են դիրքեր, թե՞ չեն ունենալու։ Ո՞վ գիտի այդ մասին»։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը պնդեց, որ ՀՀ-ում այսօր քննարկվում են Ադրբեջանից թելադրված հարցեր․ «Մեկը կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ է Լաչինի միջնացքի հարցը մեկ տարի շուտ և երկու տարի ուշ բարձրաձայնվում։ Այս նույն բաները չեն ասել նոյեմբերի 10-ին, ինչո՞ւ չէին ասում, որ Լաչինի միջանցքը պիտի փոխանցվի Ադրբեջանին՝ նոր ճանապարհի դիմաց, երբ նոր ճանապարհը կառուցվի, և հենց հիմա են ասում։ Ինչո՞ւ չեն բարձրացնում այն ժամանակ հարցը, երբ նոր ճանապարհը կառուցված կլինի ու կտեղափոխվեն։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը ՀՀ ներքաղաքական կյանք է սրսկում իր ուզեցած թեզերը կոնկրետ մարդկանց միջոցով, դրանք այստեղ քննարկվում են, և ՀՀ-ն քննարկումներում բացում է իր բոլոր խաղաքարտերը դրանց վերաբերյալ, որովհետև հանրային ճնշումը շատ մեծ է, իսկ մենք դեմոկրատական երկիր ենք, արդյունքում՝ ՀՀ-ն պատմում է, թե ինչ է պլանավորում գազատարի, հոսանքի, ճանապարհի վերաբերյալ, և Ադրբեջանը մեկ տարի շուտ պատրաստվում է դրա դեմ։ Դադարեցրե՛ք ՀՀ-ում Ադրբեջանի լոբբիստների արշավանքը»։

Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, որ այս օրերին իրեն քաղաքացիներից որոշները հարց են տալիս, թե ճի՞շտ է, որ իշխանությունը նոր գյուղեր է հանձնում։

«Ասում եմ՝ ինչ-որ հանձնվել է, հանձնվել է նոյեմբերի 9-ին, դրանից հետո ՀՀ-ն և Արցախը ոչինչ չեն հանձնել։ Որ ասում են՝ Լաչինը հանձնում են, կներեք, ո՞ւմ ձեռքին է Լաչինը, որ հանձնի։ Որ ռուսական կողմի մոտ է, ո՞նց է հանձնում ՀՀ-ն, ռուսական կողմն այնտեղ է և դուրս կգա այնտեղից ռուսական կողմը, երբ մենք կառուցենք մեր ճանապարհը»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան