Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարող․ առավել ռիսկային տնտեսվարողները՝ խոշորացույցի տակ․ ՊԵԿ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

725 հարկ վճարողի մոտ Պետական եկամուտների կոմիտեն, 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, կիրականացնի համալիր հարկային ստուգումներ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

«Տնտեսվարողները ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են բացառապես ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգի միջոցով՝ տնտեսվարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունների և դրանցում արտացոլված ցուցանիշների հիման վրա: Այս տարվա ստուգումների ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5%: Համալիր հարկային ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, կարող են իրականացվել հետևյալ հաճախականությամբ. բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ: Ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:

Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության մասնագետներն ընդգծում են, որ ստուգումների տարեկան ծրագրի կազմման գործընթացում նախապատվությունը տրվում է առավել մեծ ռիսկի միավոր ստացած և, հետևաբար, բարձր ռիսկային համարված, ինչպես նաև իրացման համեմատաբար մեծ շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողներին: Ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության շուրջ 53%-ը։

2022-2023 թվականների ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները հիմանականում գործում են մանրամեծածախ առևտրի (43% կամ 313 սուբյեկտ), մշակող արդյունաբերության (14.6% կամ 106 սուբյեկտ), շինարարության (7.9% կամ 57 սուբյեկտ), ֆինանսական և ապահովագրական գործունեության (5.4% կամ 39 սուբյեկտ) ոլորտներում: Ընդ որում, ծրագրում ընդգրկվածների ավելի քան 95%-ն ընդհանուր հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ են, այսինքն ավելացված արժեքի հարկով հարկվող սուբյեկտները։
Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում։