Կառավարությունը հետևողականորեն աջակցում է ներառականության գործընթացին. վարչապետ

Լուրեր

26.04.2024 | 16:09
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
26.04.2024 | 15:51
«Մտահոգիչ է»․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
26.04.2024 | 15:49
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
26.04.2024 | 15:40
Պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները․ Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 15:31
ՀՀ Ազգային ժողովը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
26.04.2024 | 15:29
ՌԴ-ում ձերբակալվել է Forbes-ի լրագրողը բանակի մասին «ֆեյքերի» գործով
26.04.2024 | 15:21
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին․ քննարկվել են Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր
26.04.2024 | 15:13
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
26.04.2024 | 15:05
Տավուշի մի շարք գյուղեր ադրբեջանական թիրախում են հայտնվելու, ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 մլրդ-ի զենքի պայմանագրեր կկնքի․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 14:55
Բայդենը մայիսի 9-ին կհանդիպի էրդողանի հետ․ Bloomberg
26.04.2024 | 14:52
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
26.04.2024 | 14:49
Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
26.04.2024 | 14:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
26.04.2024 | 14:37
Օտար երկրների ալիքները ընդհանրապես չպիտի հայտնվեին հանրային մուլտիպլեքսում․ փակելը բարդ է․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխտակազմից։

Վարչապետ Փաշինյանը ողջունել ու կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք արդյունավետ հարթակ են ներառականության գործընթացին վերաբերող խնդիրները և դրանց լուծման ուղիները քննարկելու համար:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը ողջունել է Կառավարության՝ ներառականության գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը օրենսդրական նախաձեռնություններով աջակցելու քաղաքականությունը: Անդրադառնալով կոալիցիայի գործունեությանը՝ նա նշել է, որ այն Հայաստանում գործող 14 կազմակերպությունների միություն է, ձևավորվել է 2017թ. և իրավական աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց:

Հանդիպմանը քննարկման առարկա են դարձել ներառականությանն առնչվող թե՛ բովանդակային, թե՛ օրենսդրական, թե՛ տեխնիկական հարցեր: Կոալիցիայի անդամները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների ստեղծմանը, կրթության հասանելիությանը, սուբվենցիոն ծրագրերով ստեղծվող ենթակառուցվածքների մատչելիությանը, ցերեկային խնամքի ծառայությունների ավելացմանը, հոգեկան առողջության պահպանման ռազմավարությանը, աջակցող տեխնոլոգիաների մշակմանը և այլն: Նրանք գոհունակություն են հայտնել Երևանում հանրային տրանսպորտի մատչելիության կապակցությամբ և նշել, որ մարզերում ևս տրանսպորտի հասանելիությունը բարձրացնելու խնդիր կա:

Վարչապետը, անդրադառնալով հարցադրումներին, նշել է, որ Կառավարությունը հետևողական է ներառականության գործընթացին աջակցելու գործում, և այդ նպատակով այս տարի պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է պետական ծրագրերն ու բարձրացված խնդիրների համատեքստում ձեռնարկվող քայլերը:

Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են ընթացիկ բարեփոխումները և ներառականության խթանման ուղղությամբ համատեղ անելիքները:

Կառավարության ղեկավարը նկատել է՝ 2018 թվականից ի վեր չի եղել ծրագիր, որը չիրականացվի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և ըստ այդմ պետք է կենտրոնանալ բովանդակային ծրագրերի իրականացման վրա՝ առանցքում ունենալով կրթության և զբաղվածության ապահովման բաղադրիչները: Վարչապետն առաջարկել է ԱՍՀՆ-ՀԿ սեկտոր-ԱԺ համագործակցությամբ գույքագրել առկա կարիքները ըստ խմբերի և պետական աջակցության ռազմավարությունը կառուցել այդ կարիքների հասցեական սպասարկման շուրջ:

Քննարկման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ինչպես նաև առաջարկել ՀԿ ներկայացուցիչներին՝ հանդես գալ խնդիրների լուծման առաջարկներով: