Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել

Լուրեր

11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
Բոլորը

Եվրախորհրդարանը ապրիլի 25-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել, գրում է civil.ge-ն։

Փաստաթղթին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 425, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։

Բանաձևում ընդգծվում է, որ օրինագիծը հակասում է Վրաստանի ժողովրդավարական արժեքներին և եվրոպական նկրտումներին, ինչպես նաև ընդգծում, որ «ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ այս օրենքը Վրաստանի իրավական օրակարգի մաս է»։

Նշվում է նաև այն վտանգի մասին, որ օրենքը սպառնում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ընդհանրապես մարդու իրավունքներին, ինչը «հակասում է Կոպենհագենի ԵՄ անդամակցության չափանիշներին»։ Բանաձևը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին պատրաստել միջանկյալ գնահատական ​​Վրաստանի կողմից ԵՄ-ի առաջադրած 9 պայմաններին հետևելու վերաբերյալ։

Այն ներառում է նաև Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու կոչեր, իսկ Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ գնահատել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ազդեցությունը վիզային ռեժիմի ազատականացման չափանիշներին Վրաստանի համապատասխանության վրա։