ՆԱՏՕ-ն և G7-ի երկրները չպետք է Ուկրաինային դրդեն ՌԴ-ի հետ խաղաղության՝ ի հաշիվ տարածքային զիջումների․ Բորիս Ջոնսոն

Լուրեր

26.04.2024 | 19:48
Ինչպես է նշվելու Քաղաքացու օրը. նախարարությունը միջոցառումների ցանկ է հրապարակել
26.04.2024 | 19:30
Դուռ է բացվում Ադրբեջանի զորքի համար, որ անցնեն ՀՀ տարածք․ կորպուսի հրամանատարը ո՞նց է գիշերը քնում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կատարի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
26.04.2024 | 19:18
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
26.04.2024 | 19:08
Ավտոբուսով ոստիկաններ են բերվել Լեո-Պարոնյան խաչմերուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:00
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ն և G7-ի երկրները չպետք է Ուկրաինային դրդեն Ռուսաստանի հետ խաղաղության կնքել՝ ի հաշիվ իր տարածքի մի մասի զիջման։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով The Guardian-ը։

«Իմ ուղերձը G7-ի գործընկերներին և, մասնավորապես, ՆԱՏՕ-ին այսպես է հնչելու՝ հիմա ժամանակը չէ համաձայնել և խրախուսել ուկրաինացիներին գնալ վատ խաղաղության՝ հանուն խաղաղության, որի համար նրանց առաջարկում են հրաժարվել իրենց տարածքի մի մասից՝ կրակի դադարեցման համար։ Կարծում եմ՝ դա աղետ կլինի։ Դա կլինի խթան հետագա էսկալացիայի համար»,- ասել է Ջոնսոնը Ռուանդա այցի ժամանակ։

Նա նաև ասել է, որ հնարավոր է՝ մի շարք խոշոր արևմտյան տերություններ «հոգնել են Ուկրաինայից»։

Ջոնսոնի այս հայտարարությունները հնչում են Գերմանիայում կայանալիք G7-ի և Իսպանիայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից մի քանի օր առաջ։

Էմմա Չոբանյան