Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչվելու հնարավորություն ունի. ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին

Լուրեր

08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին մասնակցել է Հայկական ստարտափ էկոհամակարգի հասունացում և արագացում․ նորարարություն, ֆինանսներ և ներդրումային հեռանկարներ թեմայով պանելային քննարկմանը։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Սահակյանը կարևորել է նման գագաթնաժողովը, որը, նրա համոզմամբ, ոլորտի հետ շփվելու, առկա խնդիրները հասկանալու և միասին դրանց լուծումները գտնելու հարթակ է։

«Գագաթնաժողովը հնարավորություն է տալիս տեղեկացնել այն ծրագրերի մասին, որոնք նախարարությունը պլանավորում է իրականացնել և իրականացնում է ոլորտի զարգացման համար»,- ասել է փոխնախարարը։

Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանն անցում է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր ճանաչողությունից դեպի բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչողությանը։

«Պանելային քննարկմանը խոսվել է այն նախաձեռնությունների մասին, որոնք մենք իրականացրել ենք, այդ թվում՝ դասընթացները, որոնք հինգն են․ կիբերանվտանգություն, ինժեներություն, բլոկչեյն, արհեստական բանականություն, տեխնոլոգիական ձեռներեցություն։ Մենք այսօրվա Հայաստանը դիրքավորում ենք ոչ թե այսօրվա կարիքներից ելնելով, այլ՝ ապագա կարիքներից»,- նշել է Սահակյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանը ՏՏ ոլորտում հաջողելու համար մեծ ներուժ ունի։ Գագաթնաժողովը նախաձեռնություններից մեկն է, որը հաստատուն քայլերով գնում է այդ նպատակի իրականացմանը։