Ամոթից գետինը կարելի է մտնել, ամո՛թ քաղաքային իշխանություններին․ ավագանու անդամը՝ արձանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին: Հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:

«Տեսնելով կտրված թևերով կիսանդրին, հիշեցի մաեստրոյի խոսքերը. «Ֆիզիկապես առողջ եմ, բայց թևերս կտրված են»»,- Երևանի ավագանու նիստում այս մասին նշեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Ավագանու անդամն անդրադարձավ արձանի տեղադրման վայրին և միջավայրին:

«Մինչ այսօր չունենք կոնցեպտ, չունենք պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  հարակից տարածքը, այն կոմերցիոն տարածքի է վերածվել, ինձ համար մեծ ցավ է դա: Նախքան կոնցեպտ ունենալը որևէ միջամտություն այդ տարածքում չի կարելի իրականացնել: Ցանկացած արձան առանձին դիտարկելը սխալ է, պետք է նայել միջավայրը…  Ամոթից գետինը կարելի է մտնել, ամո՛թ քաղաքային իշխանություններին․միջավա՛յր ստեղծեք: Ամոթ մեզ, որ տեղադրում ենք արձաններ, բայց հետո տեր չենք կանգնում»,- նշեց Աբգարյանը՝ հավելելով, որ նախագծին ձեռնպահ է քվեարկելու, քանի որ կարծում է, որ Ազատության հրապարակում որևէ միջամտություն չի կարելի անել:

Մանրամասները՝ տեսանյութում: