Գյուղի համար «Տեսլա» ենք գնում, բայց հոսանք չունենք, որ քշենք. ապոլիտիկ զրույց Արամ Փախչանյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը: Նա սատարում է այն տեսակետը, որ ցանկացած նախարարություն պետք է ունենա գիտահետազոտական կառույց՝ դրանով իսկ կյանքի կոչելով այն տեսլականները, որոնք այդ գերատեսչությունները պետք է ունենան: Կիրառական գիտությունը, Փախչանյանի կարծիքով, պետք է նախարարություններում զարգանա:

Հաղորդման հյուրը կտրականապես դեմ է Գիտությունների ակադեմիայի վերաբերյալ կտրուկ հեղափոխական ծրագրերին: Ըստ նրա, դա գանձ է, որը մենք ստացել ենք նախորդ դարաշրջանից, և դրան պետք է վերաբերվել ամենայն զգուշությամբ: Հայաստանից շատ ավելի մեծ և հարուստ երկրներ չունեն գիտություն՝ այդպես է դասավորվել այդ երկրների պատմությունը: Մեզ համար բարեբախտություն է, որ խորհրդային տարիներին մեր հանրապետությունում շեշտը դրվում էր գիտության վրա, և մենք ունենք որոշակի կադրային և տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս այդ ոլորտում առաջ գնալու, սակայն դրա համար հստակ մշակված համակողմանի քաղաքականություն է պետք։

Արամ Փախչանյանը, ընդհանուր առմամբ, համաձայն է, որ պահանջված մասնագետ լինելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալ, և բազմաթիվ հայտնի օրինակներ դա ապացուցում են: Սակայն համալսարանը, այնումենայնիվ, ստեղծում է այն միջավայրը, որում կայանում է ապագա մասնագետը, եթե անգամ աշխատանքի բերումով նա պետք է աշխատի այլ ոլորտում: Դրա համար անհրաժեշտ գիտելիքները հնարավոր է ձեռք բերել, բայց առանցքը, հիմքը ստեղծվում է համալսարաններում:

Մանրամասները՝ տեսանյութում: