ՌԴ ԱԳՆ-ն սրբագրում է Լավրովին. ի՞նչ է նշանակում Փառուխում դեմարկացիա անելու նրա հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.06.2026 | 01:33
Որ ուժերն են անցնում խորհրդարան այս պահի տվյալներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:53
Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:48
Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Երևանում հայաստանյան լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է ռուս խաղաղապահ առաքելության անգործության հետևանքով Արցախի Փառուխ գյուղի, հարակից Քարագլուխ բարձունքի գրավմանն ու այնտեղից ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձի խնդրին: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան Փառուխի շուրջ հանգուցալուծումը կապել է առաջիկայում մեկնարկելիք Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի գործընթացի հետ:

«Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Փառուխում արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկելիք սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման լուծում կստանան»,- ասել է նա։

Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը, իրավիճակի շուրջ հստակություն մտցնելու փոխարեն, ավելի խորացրեց անորոշությունը: Հաշվի առնելով, որ Փառուխն Արցախի, այլ ոչ թե Հայաստանի տարածքում է, հարց է առաջանում՝ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Փառուխի խնդրի լուծումը սահմանազատման գործընթացի հետ: Ուշագրավ է, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում Սերգեյ Լավրովի պատասխանի սղագրությունը ներկայացված է խմբագրված և վերաձևակերպված։

«Ռուս զինվորականները, մեր հայ ընկերներն այդ մասին լավատեղյակ են, այն դիտարկում են որպես իրենց առաջնահերթություններից մեկը։ Փառուխում արդեն «գետնի վրա» որոշակի արդյունքներ կան իրավիճակի ապաէսկալացման տեսանկյունից։ Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և թույլ չի տա Փառուխում տեղի ունեցածի նման միջադեպեր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում»,- ներկայացրել է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրովի՝ երեկ արած բանավոր հայտարարությունը և ՌԴ ԱԳՆ կայքում շարադրանքի շեշտադրումներն ակնհայտորեն տարբերվում են միմյանցից: Լավրովը, ըստ էության, ասել է, որ Փառուխից ադրբեջանական զորքերը կհեռանան մեկնարկող դելիմիտացիայի գործընթացի արդյունքում, իսկ ըստ պաշտոնական կայքի՝ դելիմիտացիայի մեկնարկող գործընթացի շնորհիվ այլևս կբացառվեն նման միջադեպերը:

Լավրովը Փառուխի խնդրին քաջատեղյակ չէ, քանի որ Հայաստանի իշխանության համապատասխան օղակնե՞րն են խնդրի մասին թերի տեղեկացրել: Պաշտպանության նախարարի տեղակալը բացառում է այս տարբերակը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը գրավել էր շուրջ երեք ամիս առաջ: Գյուղը հայկական վերահսկողությունից դուրս էր եկել այն բանից հետո, երբ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար կազմն առաջարկել էր հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային հետ քաշել, փոխարենը տեղակայել խաղաղապահների, սակայն հակառակորդը գրավել էր ոչ միայն Փառուխը, այլև Քարագլուխ բարձունքի մի հատվածը: Չնայած ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան ելման դիրքեր, բայց առ այսօր դա տեղի չի ունեցել: Սուրեն Պապիկյանի տեղակալն այսօր ԱԺ-ում հրաժարվեց պատասխանել Factor TV-ի՝ Փառուխին առնչվող բոլոր հարցերին:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հույս ունի, որ Լավրովի հայտարարությունների առնչությամբ Մոսկվան պարզաբանումներ կներկայացնի:

Մինչ այդ, Բաքուն է արձագանքել Լավրովի հայտարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, մեջբերում եմ՝ «Դելիմիտացիայի գործընթացը չի նախատեսում որևէ հարցի քննարկում, որը դուրս է գալիս հայ-ադրբեջանական պետական ​​սահմանից, ներառյալ՝ Ադրբեջանի տարածքի հետ կապված հարցեր, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»:

Լավրովն ասուլիսում խոսելով նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին՝ հայտարարել էր, որ հաղորդակցության ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող։ Իսկ թե ի՞նչ է նշանակում պարզեցված ռեժիմը՝ ո՛չ Լավրովը, ո՛չ էլ Հայաստանի արտգործնախարարը չէին հստակեցրել:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Լավրովի խոսքերն այն մասին են, թե  ՀՀ ինքնիշխանության համար որևէ վտանգավոր որոշում չի կայացվելու՝ միջանցք չի լինելու:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը շեշտում է, որ ըստ Լավրովի հայտարարության՝ ճանապարհ կարող է տրվել ադրբեջանական կողմին, որը կվերահսկեն ռուսական հատուկ ծառայությունները:

Երկու երկրների ԱԳ նախարարներն առանց բացատրության են թողել նաև հարցը՝ արդյո՞ք «պարզեցված ռեժիմը» գործելու է Հայաստանի քաղաքացիների համար՝ Ադրբեջանի տարածքով Իրան կամ Ռուսաստան ուղևորվելու կամ բեռներ փոխադրելու դեպքում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան