Լավրովն անդրադարձավ Փառուխից ադրբեջանական զորքերի հետքաշման խնդրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները լավ տեղեկացված են Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե կա՞ որևէ առաջընթաց ադրբեջանական զորքերի Փառուխ ներխուժման հանգամանքների բացահայտման ուղղությամբ և ի՞նչ է արվում ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

«Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման լուծում կստանան»,- նշեց Լավրովը։

Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։

Մանրամասները՝ տեսանյութում: