Խերսոնի մարզում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն կանցկացվի այս տարի

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ռուսաստանը նախատեսում է այս տարի հանրաքվե անցկացնել Խերսոնի մարզում՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի կողմից  նշանակված շրջանի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել այս տարի։ Այդ հարցի վերաբերյալ որոշումն ընդունված է»,- ասել է Ստրեմոուսովը։ Միաժամանակ նա նշել է, որ հիմա առաջնայինը ոչ թե հանրաքվեն է, այլ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը, որից կախված է մարդկանց բարեկեցությունն ու կյանքի որակը։ Նրա խոսքով՝ Խերսոնի մարզն արդեն սկսել է ինտեգրվել Ռուսաստանին, բնակիչներն ակտիվորեն դիմում են ռուսական անձնագրեր ստանալու համար։

Հիշեցնենք՝ Խերսոնը Ուկրաինայի այն բնակավայրերից է, որը անցել է Մոսկվայի վերահսկողության տակ Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունների հետևանքով։

Էմմա Չոբանյան