Սիրիայում Ռուսաստանի և սիրիական ուժերն ուժեղացվում են՝ Թուրքիայի նոր ռազմական գործողության ազդարարման ֆոնին

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և սիրիական կառավարական ուժերն ուժեղացվել են Սիրիայի հյուսիսում, որտեղ Թուրքիան շուտով կարող է հարձակում սկսել քուրդ զինյալների դեմ: Այս մասին հայտարարում են թուրք պաշտոնյաներն ու սիրիացի զինյալները, գրում է Reuters-ը, որի հրապարակումը վկայակոչում է Duvar-ը։

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու շաբաթ առաջ հայտարարել է, որ Թուրքիան նոր ռազմական գործողություններ կսկսի Սիրիայում՝ սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ «անվտանգ գոտիներն» ընդլայնելու համար՝ ուղղված Թալ Ռիֆաթ և Մանբիջ ու դեպի արևելք գտնվող այլ շրջաններին։

Այսօր Անկարայում Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները։ Երկու երկրներն ունեն սերտ հարաբերություններ, սակայն Սիրիայի հարցում դիրքորոշումները հակադիր են։

Նշվում է, որ սահմանամերձ շրջանում թուրքական զինուժի զգալի կուտակման նշաններ դեռևս չեն եղել, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել հրթիռների և հրետանու փոխանակման մասին հաղորդումները: Ցանկացած թուրքական հարձակում լինելու է քրդական YPG-ի վրա, որն ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) առանցքային մասն է և վերահսկում է հյուսիսային Սիրիայի զգալի հատվածը, իսկ Վաշինգտոնը նրան համարում է կարևոր դաշնակից ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։ Անկարան SDF-ը համարում է ահաբեկչական խմբավորում և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մասնաճյուղ։

Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիական ազգային բանակի (SNA) խոսնակն ասել է, որ Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքերը Թալ Ռիֆաթի, Մանբիջի, Քոբանիի հարավային արվարձանների և Այն Իսայի մոտակայքում․ բոլոր այս քաղաքները թուրքական սահմանից 40 կմ հեռավորության վրա են։

«Գործողության մասին հայտարարությունից ի վեր սիրիական ռեժիմը և նրա իրանական զինյալները մոբիլիզացվել են և համալրում են ուղարկում YPG-ին»,- Reuters-ին ասել է Յուսեֆ Համուդը: Նրանց հետախուզությունը նկատել է, որ ռուսական ուղղաթիռները վայրէջք են կատարել Թալ Ռիֆաթին մոտ գտնվող ավիաբազայում։

SDF-ի հրամանատար Մազլում Աբդին էլ Reuters-ին ասել է, որ Դամասկոսը պետք է օգտագործի իր հակաօդային պաշտպանության համակարգերը թուրքական ինքնաթիռների դեմ և իր ուժերը բաց են՝ աշխատելու սիրիական ուժերի հետ Թուրքիայի դեմ։

Էմմա Չոբանյան