Գյումրիում Էմիլ Գազազի ցուցասրահ-թանգարանի հիմնումը ձախողվո՞ւմ է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանը հրաժարվում է Կումայրի արգելոց- թանգարանի տարածքում՝ Ջիվանու անվանի փողոցում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող թիվ 50 շինությունը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԿԱԼԳ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը: Հատկացման մասին որոշում Գյումրու ավագանին կայացրել էր դեռ 2020 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ։

Քաղաքային նորընտիր իշխանությունն ավագանու որոշումը չկատարելը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այնտեղ պիտի լիներ ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի ցուցասրահ-թանգարանը, մինչդեռ քանդակագործի հարազատները լրատվամիջոցներով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ավագանու որոշման դեմ՝ «ԿԱԼԳ» կազմակերպությանը մեղադրելով ինքնիրավչության մեջ։ Ըստ հարազատների՝ կազմակերպության ներկայացրած փաստաթղթղերը կեղծ են։

Գյումրու գլխավոր ճարատարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագանու որոշումը ժամանակավորապես չեն կատարել, քանի որ Գայանե Կարապետյանը համապատասխան փաստաթղթղեր, լիազորագիր չի ներկայացրել, որով կհաստատեր, թե ինքը Էմիլ Գազազի ներկայացուցիչն է։

Գայանե Կարապետյանն էլ, որը պարտավորվում է սեփական միջոցներով վերանորոգել Ջիվանու անվանի փողոցում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող թիվ 50 շինությունը,մեզ հետ զրույցում իր զարմանքը հայտնեց նման պատասխանի առնչությամբ։

Վերջինս քաղաքապետարանի պաշտոնյաներին մեղադրեց բամբասանքով առաջնորդվելու ու թանգարան հիմնելը ձախողելո փորձի մեջ։

«Ես առաջին անգամ եմ լսում, որ քաղաքապետարանն է կասեցնում, քաղաքապետարան հասկացողությունը շենքն է, ավագանու որոշումը կարող է կասեցնել ավագանին, չեղարկել ավագանին։ Եվ ինչի՞ հիման վրա են կասեցնում, բամաբասանքի՞․․․ Զավեշտ է ուղղակի»-, ասաց Գայանե Կարապետյանը։

Նա նշեց, որ առնվազն հինգ աշխատատեղ կստեղծեր թանգարանը հիմնելով, այն պատշաճ վայր կլիներ արտերկրում գտնվող գյումրեցի արվեստագետների աշխատանքները ցուցադրելու համար։
Գայանե Կարապետյանը դիմել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին՝ տեղեկացնելով, որ ավագանու որոշումը չեն կատարում։

Արմիկ Մովսիսյան