Ոստիկանությունը գործում է խիստ ժողովրդավար. զարմանում ես ոստիկանության պինդ նյարդերի վրա. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ոստիկանական ուժերը գործում են խիստ ժողովրդավարական սկզբունքների համաձայն և օրենքի տառին համապատասխան: Երբեմն զարմանում ես ոստիկանության պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության իրականացրած գործողություններին։

«Ես ոստիկանության գործողությունները գնահատում եմ խիստ ժողովրդավարական, և ինձ համար անհասկանալի է կառավարության շենք մուտք գործելու այդ մղումները և ոչ օրինաչափ գործողությունները: Մենք օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետևենք, և ցանկացած անձ, ով իրականացնում է ոչ իրավաչափ գործունեություն, ուրեմն պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ պետք է համաչափ պատասխանատվության ու զսպման միջոցներ կիրառվեն»,- հավելեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանի դիտարկմամբ՝ անհասկանալի է, թե ինչու են ընդդիմադիրներն ուզում մուտք գործելով նախարարության շենքեր՝ հանդիպել իր ու մյուս նախարարների հետ։ «Կառավարության անդամները բոլորը օրենքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ պարտավոր են գալ և հանդիպել պատգամավորներին։ Եվ ուրախ կլինեինք, եթե նրանք լինեին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, մեզ շատ սուր հարցեր տային։ Բայց, ցավոք սրտի, վերջերս ականատես ենք, որ ԱԺ դահլիճը միշտ դատարկ է։ Եվ ինձ հասկանալի չէ, թե հնարավորություն ունենալով ինձ հանդիպել այստեղ՝ իրենց ինչի՞ն է պետք հանդիպումը։

Ինձ համար տարակուսելի է, որ մեր ընդդիմադիրները չեն օգտագործում իրենց հարթակը, որի համար լիազորված են, ընտրված են, և չեն գալիս, հարցեր չեն տալիս, մեզ ուղղված քննադատություն չեն հնչեցնում։

Ես նրանց պահանջին ծանոթ էլ չեմ, մինչև հիմա չեմ հասկացել, թե որն է ընդդիմության պահանջը»,- նշեց Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: