Մեր լավագույն դեսպաններից են․ Միրզոյանը՝ դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ինչպես է գնահատում քաղաքական նշանակումները, հատկապես դեսպանների աշխատանքը՝ հիշեցնելով քննադատությունների մասին, որ մի շարք  կարևոր երկրներում դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումներ են արել:

«Քաղաքական նշանակումները նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է: Ամենևին ոչ բոլոր արտաքին գործերի նախարարներն են կարիերային դիվանագետներ: Եվ ընդհանրապես ցանկացած նախարարի պաշտոն քաղաքական պաշտոն է:

Տարբեր երկրներ քաղաքական նշանակումներ են անում դեսպաների պաշտոններում: Դա եղել է մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է հեղափոխությունից հետո, եղել է մինչև պատերազմը, պատերազմից հետո և վստահաբար կլինի նաև ապագայում: Եթե դուք դեսպանների վերջին մի քանի քաղաքական նշանակումների մասին եք հարցնում, ապա չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր լավագույն դեսպաններից են»,- նշեց ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: