«2018-ի ապրիլով հետխորհրդային շրջանը չի ավարտվել». ապոլիտիկ զրույց Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանն առայժմ ապրում է հետխորհրդային շրջանում, չնայած 2018 թվականի ապրիլին հույս կար, որ այն կավարտվի:

Հետխորհրդային շրջանի գլխավոր բնութագրիչներից մեկը հաղորդման հյուրը համարում է բարոյական չափանիշներից շեղվելը: Խորհրդային շրջանում արմատավորվել էր այն համոզմունքը, որ պետությունից գողանալը նորմալ երևույթ է. այդ հոգեբանությունը վերջին 30 տարում չի հաղթահարվել:

Արձակագրի համոզմամբ՝ ժողովրդավարական երկրները, որպես կանոն, իրար հետ չեն պատերազմում՝ կոնֆլիկտները սովորաբար առաջանում են ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական պետությունների միջև: Նա մեկնաբանում է 18-19-րդ դարերի առաջադեմ փիլիսոփաների դատողությունները խաղաղության մասին: Հայաստանի ներսում, Տեր-Գաբրիելյանի համոզմամբ, իրավիճակը, ընդհանուր առմամբ, խաղաղ է: Դրա մասին չարժե դատողություններ անել սոցցանցերի գրառումներից, որոնք, ինչպես և «վայրի կապիտալիզմը», նոր դարաշրջանի որոշակի դրսևորումներ են, որոնք կարող են լինել ժամանակավոր երևույթ, բայց կարող են երկարատև ազդեցություն ունենալ հասարակությունների վրա:

Խորհրդային շրջանի ամենադաժան ժառանգությունը, ըստ արձակագրի, մարդու նկատմամբ հարգանքի բացակայությունն է, որը, նրա կարծիքով, կապվում է, մասնավորապես, մինչև 1861 թվականը Ռուսաստանում ճորտատիրական կարգերի առկայությամբ: Նման պատմական փաստերը ջրբաժաններ են ստեղծում Եվրոպայի տարբեր տարածաշրջանների միջև:

Մանրամասները՝ տեսանյութում: