Ընտրական գործընթացներին արտաքին ուժերի միջամտության փորձերը պետք է համարժեք իրավական գնահատականի արժանանան. հայտարարություն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՌԴ-ի իշխող ուժի՝ Գյումրիում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին սատարելուն: Հայտարարության մեջ ասվում է, որ ընտրական գործընթացներին արտաքին ուժերի միջամտության փորձերը պետք է համարժեք իրավական գնահատականի արժանանան։

«2025թ․ մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդարանի ներկայացուցիչներ։ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը խոսել է Գյումրու՝ ՌԴ-ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունենալու մասին։ Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ի իշխող ուժը Գյումրիում սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։

Նախընտրական ժամանակահատվածում Գյումրին որպես ազատ տնտեսական գոտի և «ազատ քաղաք» զարգացնելու օրակարգով համաժողովի կազմակերպումը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ, ինքնին խնդրահարույց է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզչությանը օտարերկրյա ուժերի ներգրավում։

Ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավումը և նրանց կողմից որևէ քաղաքական ուժի սատարումը խիստ վտանգավոր են։ Դրանք խաթարում են Հայաստանի ժողովրդավարական գործընթացները, ինքնիշխան և իրավական պետության սկզբունքները։

Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պարտավոր է խստորեն հետևել ՀՀ օրենսդրության պահանջներին, որով ուղղակիորեն արգելվում է օտարերկյա քաղաքացիների կողմից նախընտրական քարոզչությունը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 23-ի 1-ին մաս, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, Հոդված 40․8-ի 1-ին մաս)։

Գտնում ենք, որ ընտրական գործընթացներին արտաքին ուժերի միջամտության ու ներգործության փորձերը պետք է համարժեք իրավական գնահատական և արձագանք ստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ իրավասու պետական մարմինների կողմից։ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր բացառելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ նմանատիպ ոտնձգությունները»,- ասված է հայտարարությունում։