Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Հասարակություն
22.03.2025 | 17:04
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ստեփանավանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Շիրակի մարզում, Վարդենիս, Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։