ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ագրեսիվ պատերազմի 100 օրը․ որո՞նք են արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ուղիղ 100 օր առաջ՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան, Ռուսաստանը հարձակում սկսեց Ուկրաինայի վրա։ Ուկրաինական 25 քաղաքների ենթակառուցվածքների, ռազմական, քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ արձակվեցին հրթիռներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղ առավոտյան հեռուստաուղերձում պնդել էր, թե այսպիսով նպատակադրված է խոչընդոտել Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերելու հարցում։

ՌԴ-ն պատերազմի նպատակ հայտարարեց Ուկրաինայի ապազգայնացումն ու ապառազմականացումը։ Պուտինը նաև կոչ էր արել ուկրաինացի զինվորականներին՝ զենքը վայր դնել։ Սակայն 100 օր շարունակ Ուկրաինան պատերազմ է վարում՝ ստանալով Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ու քաղաքական աջակցությունը։

ԱՄՆ նախագահի առաջին արձագանքը պատերազմին այն «չհրահրված և չարդարացված» հարձակում որակելն էր։ «Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»,- ասել էր Ջո Բայդենը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում մոտավորապես չորս հազար խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ ավելի քան 250 երեխա, կան միլիոնավոր փախստականներ։

Ինչպիսի՞ ընթացքի մեջ է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմը, ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել և ի՞նչ վերջնարդյունք կարող է ունենալ։

Factor TV-ի եթերում հրավիրված բանավեճին մասնակցում են սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը։