Անկարայում Ուկրաինայի դեսպանը Թուրքիային մեղադրել է ՌԴ-ի կողմից գողացված ուկրաինական հացահատիկը գնելու մեջ

Լուրեր

19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
Բոլորը

Անկարայում Կիևի դեսպանը հայտարարել է, որ  Թուրքիան այն երկրների թվում է, որը գնում է Ռուսաստանի կողմից  գողացված ուկրաինական հացահատիկը, գրում է ekathimerini-ն։

Դեսպան Վասիլ Բոնդարը լրագրողներին ասել է, որ օգնություն է խնդրել թուրքական իշխանություններից և Ինտերպոլից՝ հետաքննելու համար, թե ովքեր են ներգրավված թուրքական ջրերով  հացահատիկի փոխադրման մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, թե մոտ օրերս կայանալիք հանդիպման ժամանակ Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը և ՄԱԿ-ը կքննարկեն Ստամբուլում մեխանիզմի ստեղծման հարցը՝ վերահսկելու ծովով հացահատիկով նավերի դուրսբերման հնարավորությունը։

«Մի կողմից՝ մենք փորձում ենք կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին, մյուս կողմից՝ ստեղծել անվտանգ միջանցք ականներից զերծ ծովով ուկրաինական հացահատիկով նավերի դուրսբերման համար։ Մենք՝ ՄԱԿ-ը, Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան, ջանք ենք թափում այս ուղղությամբ»,- ասել էր Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան