ԱՄՆ Պետդեպը նոր զեկույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացմանը, վանդալիզմին և «ալբանացմանը». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

26.04.2024 | 16:18
Բեռլինում քաղէմիգրանտներն Ադրբեջանի նախագահին դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով
26.04.2024 | 16:15
Ժամը 15։30-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 16:09
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
26.04.2024 | 15:51
«Մտահոգիչ է»․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
26.04.2024 | 15:49
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
26.04.2024 | 15:40
Պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները․ Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 15:31
ՀՀ Ազգային ժողովը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
26.04.2024 | 15:29
ՌԴ-ում ձերբակալվել է Forbes-ի լրագրողը բանակի մասին «ֆեյքերի» գործով
26.04.2024 | 15:21
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին․ քննարկվել են Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր
26.04.2024 | 15:13
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
26.04.2024 | 15:05
Տավուշի մի շարք գյուղեր ադրբեջանական թիրախում են հայտնվելու, ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 մլրդ-ի զենքի պայմանագրեր կկնքի․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 14:55
Բայդենը մայիսի 9-ին կհանդիպի էրդողանի հետ․ Bloomberg
26.04.2024 | 14:52
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
26.04.2024 | 14:49
Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատության մասին 2021 թվականի զեկույցը։ Ադրբեջանին նվիրված բաժնում հատուկ անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև դրանց «ալբանացմանը»։

Զեկույցում ներկայացվում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևը, որում դատապարտվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգությանը միտումնավոր պատճառված վնասը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի միտումնավոր գնդակոծությունը և այլ եկեղեցիների ու գերեզմանատների ոչնչացումը կամ վնասումը հակամարտության ընթացքում և դրանից հետո։

Նշվում է, որ ԵԽԽՎ-ն «նախկին ավերածությունների լույսի ներքո մտահոգված է բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի, ներառյալ՝ Դադիվանքի վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ ձևերի ապագայով, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Բանաձևը նաև մտահոգություն է հայտնում Ադրբեջանի կողմից զարգացվող նարատիվի առնչությամբ, որը խթանում է «կովկասյան ալբանական» ժառանգությունը՝ փոխարինելու այն, ինչը հայկական մշակութային ժառանգություն է։

Զեկույցում ասվում է, որ տարվա ընթացքում հաղորդումներ են եղել տարվա հայկական մշակութային և կրոնական վայրերի ոչնչացման և վանդալիզմի մասին, ինչպես նաև կառավարության կանխամտածված գործողությունների՝ խզելու և խեղաթյուրելու կրոնական վայրերի կապը հայկական ժառանգության հետ:

«Ադրբեջանի կառավարության գործողությունները և եկեղեցիները «կովկասյան ալբանական» լինելու մասին հռետորաբանությունը դրդել են միջազգային դիտորդներին, հայ պաշտոնյաներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և Հայ Առաքելական Եկեղեցուն՝ լուրջ մտահոգություններ հայտնել պատմական և կրոնական վայրերի հայկական կապերի պահպանման վերաբերյալ, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասվում է փաստաթղթում։

Որպես օրինակ նշվում է մայիսի 4-ի Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որ ադրբեջանական կողմից ֆինանսավորվող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերակառուցումը «համապատասխանում էր բնօրինակ ճարտարապետական ​​ոճին՝ Շուշիի պատմական պատկերը վերականգնելու նպատակով» և արտացոլում «կովկասյան ալբանական» ժառանգությունը։  Ըստ զեկույցի՝ հայ պաշտոնյաներն ասում են, որ նման հայտարարություններով փորձ է արվում թաքցնել եկեղեցու հայկական արմատներն ու կառուցվածքը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն Ադրբեջանին մեղադրել է «պատմական փաստերի կեղծման ակտիվ քաղաքականություն» իրականացնելու մեջ՝ գրավյալ տարածքում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական»։

Զեկույցում նաև ասվում է, որ Ադրբեջանը հայ ուխտավորներին այլևս թույլ չի տալիս այցելել Դադիվանք։ Ներկայացվում են նաև CHW-ի հունիս և սեպտեմբեր ամիսների զեկույցները, որոնցում նշվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ կրոնական և պատմական վայրերն ավերվել են, վնասվել կամ ոչնչացման սպառնալիքի տակ են հայտնվել մոտակա շինարարության պատճառով:

Զեկույցում տեղ է գտնել նաև The Art Newspaper-ի հրապարակումը, որը, օգտագործելով արբանյակային պատկերներ, մանրամասնում է Նախիջևանի Ագուլիս քաղաքի միջնադարյան հայկական եկեղեցիների ավերման մասին։

Նշվում է նաև Նախիջևանի ողջ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման մասին, որը ժամանակին ներառում էր 89 եկեղեցի, 5840 խաչքար և ավելի քան 22․000 տապանաքար։

Էմմա Չոբանյան