Ոստիկանությունը կրկին կոչ է անում զերծ մնալ հասարակական կարգի խաթարմանը միտված գործելակերպից
Հասարակություն
02.06.2022 | 16:33Ոստիկանությունը հավաքների և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կրկին կոչ է անում զերծ մնալ հասարակական կարգի խաթարմանը միտված գործելակերպից և իրենց իրավունքներն իրացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ բացառելով սադրիչ գործողությունների հնարավոր բոլոր դրսևորումները․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ցանկացած իրավախախտում Ոստիկանության կողմից արժանանալու է համարժեք իրավական արձագանքի»,- ասված է հաղորդագրությունում։