ԱՄՆ-ը չի բացառում ՌԴ-ից նավթի հետագա գնումները

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննարկում են ռուսական նավթը շուկայականից ցածր գնով գնելու հնարավորությունը՝ այն ներկրելուց հրաժարվելու փոխարեն։  CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է korrespondent-ը։

Բայդենը հայտարարել է, որ քիչ բան կարող է անել բենզինի կամ սննդամթերքի գնի նվազման համար առաջիկայում՝ նշելով, որ այդ ապրանքների գները մնում են բարձր, քանի որ նա աշխատում է ընտանիքների կողմից կատարվող այլ ծախսերը նվազեցնելու ուղղությամբ։

«Այժմ շատ բան է կատարվում, բայց այն գաղափարը, որ մենք կարող ենք սեղմել անջատիչը և նվազեցնել բենզինի արժեքը, մոտ ապագայում քիչ հավանական է: Նույնը սննդի դեպքում է»,- ասել է Բայդենը։

Նա չի բացառել ՌԴ-ից նավթի հետագա գնումը։

«Մենք հիմա խնդիր ունենք։ Եվրոպան որոշում է է՛լ ավելի կրճատել ռուսական նավթի գնումները: Կան բազմաթիվ նկատառումներ, որոնք կարելի է անել, գուցե նույնիսկ շարունակել նավթ գնել, բայց սահմանափակ գնով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ գազի կամ սննդամթերքի գների իջեցմանն ուղղված ուղիղ գործողությունների փոխարեն ձգտում է մեղմել ընտանիքների ֆինանսական բեռը այլ ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը և երեխաների խնամքը:

«Բայց մենք դա կարող ենք փոխհատուցել՝ ապահովելով այլ անհրաժեշտ ծախսեր ընտանիքների համար և նվազեցնելով դրանք։ Դա ընտանիքների համար կնվազեցնի գնաճը»,- հավելել է Բայդենը։

Էմմա Չոբանյան