Հունաստանի ինքնիշխանությունն իր կղզիների նկատմամբ հարցականի տակ չէ․ ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի հայտարարություններին

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը քննադատել է Թուրքիային Հունաստանի նկատմամբ վերջինիս դիրքորոշման կոշտացման և հատկապես այն մեկնաբանությունների համար, որոնք ցույց են տալիս, թե Անկարան պատրաստ է վիճարկել Էգեյան ծովի կղզիների ինքնիշխանությունը, գրում է ekathimerini-ն։

«Հունաստանի ինքնիշխանությունն այդ կղզիների նկատմամբ հարցականի տակ չէ։ Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին՝ խուսափել հռետորաբանությունից, որը կարող է ավելի մեծացնել լարվածությունը»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Միաժամանակ, նշվում է, որ Հունաստանն ու Թուրքիան ԱՄՆ-ի ուժեղ և առանցքային գործընկերներն են ՆԱՏՕ-ի գծով։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգել և պաշտպանել։

Ավելի վաղ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր դատապարտել թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում մի շարք կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկնել էր ավելի վաղ արած հայտարարությունները, թե Անկարան հարցականի տակ կդնի Էգեյան ծովում Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ, եթե դրանց ռազմականացումը շարունակվի։

Էմմա Չոբանյան