Կազինոների թաքնված գովազդները որևէ տեղ չտեսնենք, վերացրեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Չնայած խաղային գովազդը արգելելու մասին օրենք է ընդունվել՝ սակայն թաքնված խաղային գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում են։ Կառավարության նիստում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարեց գտնել թաքնված խաղային գովազդը վերացնելու ձևերը։

«Կներեք, բայց պետք չէ, որ վարչապետը, փոխվարչապետը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաները նկատեն, զանգեն ու ասեն։ Գտե՛ք ձևերը և այդ թաքնված գովազդները վերացրե՛ք, ընդհանրապես որևէ տեղ մենք նման երևույթ չտեսնենք։ Եթե պետք է անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները ընդունեք։  Դա սկզբունքային մեր դիրքորոշումն է և այդ դիրքորոշումը 2018 թվականից մենք հետևողական իրականացնում ենք։

Շատ հանգամանքներ հաշվի առնելով, տնտեսվարողների խնդրանքները հաշվի առնելով՝ մենք փուլային տարբերակով եկել ենք հասել ենք այստեղ։ Բայց եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք։ Ուզում եմ նաև տնտեսվարողներին էլ խնդրել, որ այդպիսի բաներ չանեն, ձեր նախաձեռնությամբ ուղղակի հավաքեք այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների։ Եվ պետք չէ կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել։ Պետք է չլինի որևէ տեղ օնլայն կազինոների, խաղադրույքների թաքնված որևէ գովազդ։ Սա եկեք պայմանավորվենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: