Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է միջուկային հրթիռների կիրառմամբ վարժանքների անցկացման մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՌԴ Իվանովոյի մարզում զորավարժություններ են սկսվել «Յարս» շարժական հրթիռային համակարգերի կիրառմամբ, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին ներգրավված է ավելի քան հազար զինվորական և 100 միավոր տեխնիկա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Միաժամանակ, մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում՝ պայմանական դիվերսանտներին հայտնաբերելու, արգելափակելու և ոչնչացնելու համար, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով հագեցած նոր «Թայֆուն-Մ» մարտական հակադիվերսիոն մեքենաների կիրառմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

«Յարս»-ն ի վիճակի է խոցել թիրախները մինչև 11․000 կմ հեռավորության վրա, այն հագեցած է անջատվող գլխային մասով՝ մանևրելու անհատական կառավարման բլոկներով։

«Յարս» հրթիռներով վարժանքներ ավելի վաղ անցկացվել են ապրիլի սկզբին և փետրվարի կեսերին՝ պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ (այդ ժամանակ ներկա էին Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն)։

Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով փետրվարի 27-ին Ռուսաստանի զսպման ուժերն անցել են մարտական հերթապահության հատուկ ռեժիմի. դրանցում ներառված են նաև ռազմավարական միջուկային ուժերը։ Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական զինված ուժերը մարտավարական միջուկային զենք չեն օգտագործի Ուկրաինայի դեմ պատերազմում։

Տաթև Ֆռանգյան