Հայաստանը Չինաստանի հետ կհամագործակցի Երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում

Լուրեր

10.05.2024 | 23:53
Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ է նվաճել
10.05.2024 | 23:32
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
10.05.2024 | 23:30
Թուրքերի մեծ մասը դժգոհ է երկրում ժողովրդավարության մակարդակից. հարցում
10.05.2024 | 23:15
Չեխիան Ուկրաինային է հանձնել F-16 կործանիչների առաջին սիմուլյատորը
10.05.2024 | 22:59
Թուրքիան հերքում է Իսրայելի պնդումները, թե առևտրային արգելքի սահմանափակումները թուլացվել են
10.05.2024 | 22:50
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտնել է Ադրբեջան այցելելու՝ Ալիևի համաձայնության մասին
10.05.2024 | 22:44
Մեղադրանք է առաջադրվել Ազատի կացարանում դեպքի օրը հերթապահ զինծառայողին. Նորիկյան
10.05.2024 | 22:28
Քանի մարդ է եղել Հանրապետության հրապարակում 19:18-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
10.05.2024 | 22:14
Բաքվում ԱՄՆ դեսպանը հանդիպել է տնային կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչին
10.05.2024 | 22:00
Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կան զոհեր և մեկ տուժած
10.05.2024 | 21:43
Գազի բալոններով բեռնված բեռնատարը կողաշրջվել է
10.05.2024 | 21:30
ՌԴ-ն ցնցումների սցենար ունի՝ մեծաթիվ կրիմինալ է ներմուծել Հայաստան․ Քոչարյանն է իր խաղացողը․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 21:20
Ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողով Վաշինգտոնում. քննարկվել են մարտահրավերները
10.05.2024 | 21:14
Բորելը հայտարարել է, որ Իսպանիան, Իռլանդիան ու ԵՄ մի շարք այլ անդամներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը
10.05.2024 | 20:59
Ալիևը հայտարարել է, թե «սահմանազատումն իրականացվում է Բաքվի պայմաններով»
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բնական պաշարների նախարարության Երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի միջև առցանց ձևաչափով ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Փաստաթուղթը մայիսի 16-ին ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՉԺՀ ԲՊՆ ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը:

Համագործակցության շրջանակներում չինական կողմն ամպային ծառայության հարթակի միջոցով ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային 2 մետր ճշտությամբ տվյալներ:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ բարձր ճշտությամբ հեռազննման տվյալների մշակում և ճանաչում, ՀՀ բնական ռեսուրսների, երկրաբանական վտանգ ներկայացնող գործընթացների, երկրադինամիկայի արբանյակային պատկերների հիման վրա տարբեր մասշտաբի քարտեզների կազմում, տվյալների շտեմարանի ստեղծում, տվյալների փոխանակում, գիտական համատեղ նախագծերի իրականացում, գիտական արդյունքների հրապարակում, գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, բնապահպանական միջավայրի, աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում հեռազննման տվյալների և GIS համակարգերի կիրառում, աջակցություն բնական աղետների ժամանակ, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում»,- ասված է հաղորդագրությունում։