Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտնել է Ադրբեջան այցելելու՝ Ալիևի համաձայնության մասին

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը Haberturk-ի հետ հարցազրույցում ասել է, որ առաջիկայում այցելելու է Ադրբեջան։ Նա նշել է, որ անցյալ տարի նոյեմբերին կուսակցության նախագահ ընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է Հյուսիսային Կիպրոս, հիմա էլ պատրաստվում է մեկնել Ադրբեջան։

«Այդ ժամանակ ես հանդիպումներ խնդրեցի Ադրբեջանում։ Երկրորդ այցն Ադրբեջան է։ Մենք ծրագրում ենք առաջիկա օրերին այց կատարել Ադրբեջան։ Պարոն Ալիևն ասել է, որ մեր նամակը ստացել է մեր պատգամավորի միջոցով և ցանկանում է շուտով հանդիպել։ Չկա հիմնական ընդդիմադիր կուսակցություն, որը վատ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ։ Եթե ​​կա սխալ, ապա անհրաժեշտ է այն ուղղել»,- ասել է Օզելը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս 2023 թվականին Թուրքիայում անցկացված նախագահական ու խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունն էր հայտնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նաև փորձում էր միջամտել քարոզարշավին։ Նա նաև մեկնել էր Անկարա ու անձամբ իր աջակցությունը հայտնել Էրդողանին։

Իսկ ահա մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում, կուսակցությունը 2002 թվականին իշխանության գալուց ի վեր ամենամեծ պարտությունն է կրել, փոխարենը ընտրություններում հաղթանակ է գրանցել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։

Պաշտոնական Բաքուն այդպես էլ չի արձագանքել ընտրություններում Էրդողանի պարտությանը։

Էմմա Չոբանյան