ՌԴ-ն ցնցումների սցենար ունի՝ մեծաթիվ կրիմինալ է ներմուծել Հայաստան․ Քոչարյանն է իր խաղացողը․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շուրջ համախպմբված ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները փորձում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել ԱԺ։ Բայց չի բավարարում 36 պատգամավորի ստորագրություն, քանի որ 35 ընդդիմադիր է պատրաստ ստորագրել։ Հայտնի չէ՝ 2021-ին «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած Իշխան Զաքարյանը կմիանա՞ ընդդիմադիրներին, թե՞ ոչ։ Եվ գլխավոր հարցը՝ ՔՊ-ում կգտնվի՞ մեկը, ով կմիանա ընդդիմությանը։ Factor TV-ի հարցազրույցում «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը պատասխանելով հարցին՝ կհաջողվի՞ սկսել իմպիչմենտի գործընթաց, թե՝ ոչ, նշեց․

«Ակնհայտ է, որ այս պրոցեսը դեմքը փրկելու համար է։ Սա չէր նախատեսված և սա անիմաստ ինչ-որ գործընթաց է։ Իրենք էլ գիտեն, որ հնարավոր չէ ռեալ իշխանափոխության գործընթաց իրականացնել, դրա համար՝ մանդատները նույնիսկ վայր չեն դնում։ Ակնհայտ է, որ եթե իրենք վստահ լինեին, որ կարողանալու են պրոցեսը հասցնել մինչև վերջ, մանդատները վայր կդնեին, կսկսեին շատ ավելի լուրջ գործընթաց։ Բայց Սկսում են ինչ-որ իմպիչմենտի գործընթաց, որտեղ ունեն անբավարար թվով ձայներ։ Դա արվում է դեմքը փրկելու համար»։

Հովսեփ Խուրշուդյանը վստահ է, որ այս պրոցեսի նպատակը իշխանափոխությունն է, որը ծրագրված է Ռուսաստանի կողմից։ Ըստ նրա՝ Փաշինյանը Հայաստանը ուղեկցում է դեպի Եվրոպա, ինչին խիստ դեմ է Ռուսաստանը, և փորձ է արվում կանխել այդ պրոցեսը՝ Փաշինյանին հեռացնելու և Քոչարյանին իշխանության բերելու միջոցով։ Խուրշուդյանը վստահ է, որ չի հաջողվելու այս պրոցեսը։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարը խոսեց նաև Արցախի ազատագրման և արցախցիների վերադարձի՝ ընդդիմության խոստումների, սահմանազատման կասեցման հետևանքով՝ նոր պատերազմի սկսման վտանգի, ՀՀ 5 մարզից ռուսական զորքերը հանելու սկսված պրոցեսի, ՀՀ ներքաղաքական հարցերին կրիմինալի միջոցով խառնվելու Ռուսաստանի փորձերի և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան