Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ վտանգավոր խաղ է խաղում. փորձագետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում ՆԱՏՕ-ի հետ՝ արգելափակելով Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Այս մասին գրել է Սինգապուրի Ս.Ռաջարաթնամի Միջազգային հետազոտությունների դպրոցի և Մերձավոր Արևելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեյմս Մ. Դորսին, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Դորսին Algemeiner ամսագրի հոդվածում նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց է տալիս, թե ինչպես կարող է տարածաշրջանը որպես խափանող ուժ հանդես գալ դաշինքի համար, եթե նրա շահերն անտեսվեն։

Նշվում է, որ Էրդողանն այս ամիս ահազանգել է՝ հայտարարելով, որ «դրական» չի վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր դիմումներին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Ըստ հոդվածագրի՝ Էրդողանի ճնշման մարտավարությունն արտացոլում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վարքը, որը սպառնում է ԵՄ միասնականությանը՝ դիմադրելով ռուսական էներգառեսուրսների բոյկոտին։

Էրդողանը ՆԱՏՕ-ի դեմ իր առարկությունը կապում է Ֆինլանդիայի և Շվեդիայի ենթադրյալ աջակցության հետ Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK), որը Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Էրդողանը, սակայն, ավելի շատ իր պահանջները ներկայացնում է Շվեդիային, որը քրդական ակտիվ ու մեծ համայնք ունի։

Թուրքագետ Հովարդ Էյսենստատն էլ ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի դեմ Թուրքիայի առարկությունը կարող է շրջադարձային լինել:

«Թուրքիայի ռազմավարական ճկունության մեծ մասը պայմանավորված է նրանով, որ նրա առաջնահերթությունները դիտվում են որպես հեռավոր խնդիրներ իր ամենակարևոր արևմտյան դաշնակիցների համար: Սակայն Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ հեռավոր խնդիր չէ»,- գրել է նա։

Ավելին, Թուրքիան վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի հետ երկարատև լարված հարաբերությունների էական բարելավումները։ Թուրքական միջնորդությունն ուկրաինական ճգնաժամում և ռազմական աջակցությունն Ուկրաինային ստիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ շարունակել թուրքական F-16 կործանիչների արդիականացման ծրագրերը և քննարկել ավելի նոր, առաջադեմ F-16 մոդելների վաճառքը՝ չնայած Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառել ՌԴ-ի նկատմամբ։

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Թուրքիան կարող է օգտագործել ՆԱՏՕ-ին իր առարկությունը՝ վերականգնելու մուտքը Միացյալ Նահանգների F-35 կործանիչների ծրագրին:

«Էրդողանը նախկինում նման մարտավարություն կիրառել է։ Նա դա որպես լծակ կօգտագործի՝ Թուրքիայի համար լավ գործարք ձեռք բերելու համար»,- ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ թոշակի անցած ծովակալ Ջեյմս Ֆոգոն։

Էրդողանի բալանսավորումը կարող է իր սահմաններն ունենալ, բայց դա ցույց է տալիս, որ համաշխարհային առաջնորդներն անտեսում են Մերձավոր Արևելքը։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հնարքը կլինի այնպիսի քաղաքականություն մշակումը, որը հավասարակշռում է ավտոկրատների խանգարող պահանջները, որոնք հաճախ ուղղված են ռեժիմի գոյատևման ապահովմանը, անհրաժեշտությամբ՝ հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին այն պայքարի ֆոնին, թե որը կլինի 21-րդ դարի աշխարհակարգի հիմքում։

Էմմա Չոբանյան